Էկվադորի մայրաքաղաքի գերբնակեցված բանտից դեկտեմբերի 14-ի գիշերը հիսունհինգ բանտարկյալներ են փախել: Այս մասին հայտարրաել է երկրի ՆԳ նախարար Խոե Սերրանոն:
Իրավապահներին հաջողվել է բռնել նրանցից միայն քսանին:
Նախարարի խոսքով՝ փախուստի համար պատասխանատվությունը բանտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վրա է, որին կասկածում են անփութույան մեջ: Պաշտոնից արդեն հեռացվել են բանտապետն ու նրա մի քանի ենթակաները:
Լավ կազմակերպված խռովության արդյունքում բանտում անկարգություններ են սկսվել, ինչի արդյունքում մի խումբը փախուստի է դիմել: Նախարարն ընդգծել է, որ հանցագոչծները նաեւ մտադիր են եղել ազատ արձակել հարեւան բանտում կալանավորվածներին: Սակայն օպերատիվ աշխատանքների շնորհիվ հանցագործների ծրագրերը մասամբ խափանվել են:
Նշենք, որ բանտում եղել է մոտ 1,5հազար մարդ, մինչդեռ այն նախատեսված է երեք հարյուրի համար: Այս մաիսն հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France-Presse-ը:





























