Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 15-ին, ժամը 17-ի սահմաններում հայ զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով, այն է՝  սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում, դեկտեմբերի 15-ին, ժամը 17-ի սահմաններում զոհվել է պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը, որը  Բերդ քաղաքի բնակիչ է: Նա 26 տարեկան է, ամուսնացած է,ունի մեկ երեխա: