Ֆիլիպիններում էստակադայի արագընթաց ավտոմայրուղուց ավտոբուս է ընկել: Ողբերգությունը տեղի է ունեցել Լագունա նահանգում` երկրի մայրաքաղաք Մանիլայից հարավ, երկրի գլխավոր Լուսոն կղզում: Զոհվել է 20-ից ավելի մարդ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ավտոբուսն ընկել է էստակադայի տակից ընթացող մեքենայի վրա: Վերջինիս վարորդը նույնպես մահացել է:




























