Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Կոնֆլիկտը տեղի է ունեցել  քրեական հանցանքներում կասկածվող անձանց ձերբակալելու փորձի ժամանակ:  Կասկածյալներին հետապնդելու ժամանակ ոստիկանների վրա հարձակվել էին դանակներով եւ ինքնաշեն պայթուցիկներով զինված մի խումբ անձինք, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Երկու հարձակվողներ կալանավորվել են:

Նշենք, որ Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզում  գործում են «Արեւելյան Թուրքստան» իսլամական շարժման» կողմնակիցները, որոնք պայքարում են հանուն ՉԺՀ-ից ՍՈՒԻՀ-ի անջատման: