ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հերթական այցն են կատարում ղարաբաղյան հիմնախնդրի տարածաշրջան:

Նախատեսվում է,  որ այսօր միջնորդները կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ: Նախօրեին հանամախագահները Բաքու էին այցելել:

Առայժմ հայտնի չէ՝ համանախագահները կայցելե՞ն Ստեփանակերտ, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ հանդիպումը կկայանա Երեւանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արբեջանի նախագահները նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած  հանդիպման ընթացքում պայմանավորվել էին ավելի աշխուժացնել   ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու հարցով շփումները: 

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջան էին այցելել նոյեմբերի սկզբին: