Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հակաֆաշիստական հանրահավաքն ավարտվել է բախումներով:

Հակաֆաշիստական արտոնված հանրահավաքին 200-ից ավելի մարդ էր մասնակցում, շատերը՝ երեխաների հետ:

Հանրահավաքի ընթացքում մասնակիցների վրա հանկարծակի հարձակվել է 40 մարդուց բաղկացած նացիստների մի խումբ: Նացիստները հակաֆաշիստների վրա քարեր եւ շշեր են նետել: 

Միջադեպի հետեւանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում` երկու ոստիկան, հայտնում է ՈՒՆՆ-ը` վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները:

Ստոկհոլմի ոստիկանությունը ձերբակալել է 28 կարգազանցների: