Վանաձորում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ինքնասպանություն է գործել 40-ամյա Մարիետա Մ.-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ կինը քացախաթթու է խմել եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին: Նախնական տեղեկություններով՝ նա տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:





























