Աֆղանստանում փակել են խոշորագույն ավստրալական ռազմաբազան: Երկրից դուրս են բերվել Ավստրալիայի վերջին ռազմական ստորաբաժանումները: Այս մասին Սիդնեյում հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբբոտը:

Ավստրալիան ստիպված է եղել «բարձր գին» վճարել պատերազմի համար, սակայն «սակայն զոհն իզուր չէր»,-հայտարարել է վարչապետը՝ կառավարության արդյունքները ամփոփելով:

Նրա կարծիքով՝ աֆղանական Ուրուզգան նահանգը տասնամյակի ընթացքում շատ է փոխվել՝ ենակառուցվածքը լավացել է, բարձրացել է կառավարական հաստատությունների աշխատանքի որակը, բուժսպասարկումն ավելի հասանելի է դարձել բնակչությանը, աղջիկները դպրոց են գնում:

Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, մնացել է մոտ չորս հարյուր ավստրալացի զինծառայող, որոնք մարզելու ու խորհրդակցություններ են անցկացնելու տեղի ԶՈւ համար: Բացի այդ, Ավստրալիան ֆինանսապես է օգնելու Քաբուլին: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով ավստրալական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ավստրալիան առաջին անգամ իր զորքերն Աֆղանստան է մտցրել 2001-ին, իսկ Տարինկոտ բազան վերջինիս ղեկավարության տակ է անցել 2005-ին: