Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության 7-րդ հաշվետու-վերընտրական համագումարը:

ՆԺԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրել է երկրում ընթացող քաղաքական պրոցեսները:

Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին վերընտրել է կուսակցության նախագահ եւ ընտրել է 5 հոգուց բաղկացած Վարչություն:

Առաջնորդվելով ելույթներում եւ հաշվետու զեկուցման մեջ հնչեցված գնահատականներով ու տեսակետներով, ՆԺԿ 7-րդ Համագումարը  քննարկել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր: