Իտալական Սիցիլիա կղզու Կիտանիա քաղաքում փակվել է օդանավակայանը: Օդանավակայանի աշխատանքի դադարեցման պատճառը Էթնա հրաբխի ժայթքումն է, որը տեղի է ունեցել  դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը:

Չեղյալ է հայտարարվել 21 չվերթ,  եւս 26 տեղական չվերթներ ուղարկվել են կղզու այլ օդանավակայաններ:  

Կոմիզո քաղաքի եւս մեկ սիցիլիական օդանավակայանում դադարեցվել է օդանավերի ընդունումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse-ը:

Էթնայի խոշորագույն ժայթքումներից մեկը տեղի էր ունեցել 1669թ. մարտի 11-ին: Այն ժամանակ բնական աղետի զոհ էր դարձել 20-100 հազար մարդ: