Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ժամանակավոր դադարեցրել են ՄիԳ-31-ի թռիչքները՝ մինչեւ պարզվեն Պրիմորյեում վերջերս տեղի ունեցած վթարի հստակ պատճառները: Այս մասին հայտնում է utro.ru-ն՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցչին:

Հիշեցնենք,  դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասի Օլենեւոդ ավանի շրջակայքում  վթարի էր ենթարկվել ՌԴ պաշտպանության նախարարության ՄիԳ-31 կործանիչը: Օդանավի երկու օդաչուներն էլ կարողացել էին կատապուլտով դուրս նետվել:   

Օդանավի վթարի  փաստով հարուցվել է  քրեական գործ, դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում:

Վթարված ՄիԳ-31-ի օդաչուները կարողացել են կատապուլտով դուրս նետվել: