Կյանքը Եվրամիության «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովով չի ավարտվում, Վիլնյուսից հետո կլինի Ռիգանմ ամեն ինչ շարունակվում է, այլ ոչ թե ավարտվում: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Լիտվայի արտակարգ ու լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ «Վիլնյուսից հետ. ապագայի գաղտնի հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:

Լիտվացի դեսպանը հաղորդել է, որ իրենց հարեւանները՝ կատվիացիները նախագահելու են ԵՄ «ԱԳ» հաջորդ գագաթաժողովին՝ 2015-ի առաջին կեսին: «Ես համաձայն չեմ, որ Հայաստանը այս 3,5-4  տարիների ընթացքում ոչնչի չի հասել՝ Եվրամիության հետ բանակցություններում»,-կարծիք է արտահայտել դեսպանը:

Ի պատասխան այն հարցին, արդյոք կարելի է «Արեւելյան գործընկերության» էջը թերթած համարել վիլնյուսյան գագաթաժողովից հետո, Էրիկաս Պետրիկասը ընդգծել է, որ դա այդպես չէ: «Հակառակը, պաշտոնական դիրքորոշումներում մենք ընդգծել ենք, որ վերահիշյալ ոլորտներում շարունակելու ենք բարեփոխումների իրականացումը, հատկապես նրանք, րոնք հիմնվում են եվրոպական արժեքների վրա»,-հայտարարել է դեսպանը:

Անդրադառնալով ԵՄ-ին հետաքրքրող Հայաստանի հետ համագործակցության կոնկրետ ոլորտներին, դեսպանը ընդգծել է, որ հիմա շատ հարցեր կան: «Մեր ԱԳ նախարարը փորձում է օգնել Ուկրաինային դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ուստի դժվար է ասել, թե իրադարձությունները հետագայում ինչպես կզարգանան: Մենք նախագահելու եւս երկու շաբաթ ունենք, չնայած որ պաշտոնապես նախագահությունն արդեն հանձնել ենք հույներին, սակայն շարունակում ենք մեր աշխատանքը»,-հայտարարել է դեսպանը: