Ռուսաստանում՝ Պետերբուրգ քաղաքի կենտրոնում ծառայողական ավտոմեքենայում ինկասատորների երկու մարմին է հայտնաբերվել: Նախնական վարկածով՝ նրանք սպանել են միմյանց: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի ԳՔՎ-ն:

Մեքենայով տեղափոխվող ավելի քան 200 մլն ռուբլին չի առեւանգվել:

Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ավտոմեքենայի սրահում: Տվյալ պահին քննիչները հարցաքննում են մյուս երկու ինկասատորներին: