Սաուդյան Արաբիայի բնակչին մտրակահարելու են՝ ժողովրդավարության կոչի համար:

Սաուսյան Արաբիայի դատարանը Օմարի ալ-Սաիդին մեղավոր է ճանաչել երկրի քաղաքական կարգը փոփոխելու կոչի համար:

Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների ասոցիացիայի տեղական ակտիվիստին կմտրակահարեն, որից հետո կազատազրկեն չորս տարով: Նրան մտրակի երեք հարյուր հարված կհասցնեն:

Ինչպես հաղորդվում է, Օմար ալ-Սաիդը հրապարակավ կոչ է արել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել՝ կապված ավելի ժողովրդավարական կառավարման  ձեւի հետ:

Փակ դատարանի մանրամասներից հայտնի է միայն, որ մեղադրյալին փաստաբան չեն տրամադրել, հաղորդում է ՌԲԿ-ն: