Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ բանտարկության ենթարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրահանգով է դադարեցվել քուրդ զինյալների դուրս բերումը Թուրքիայի սահմաններից։
Ինչպես գրել է թուրքական Milliyet-ը, 2013-ի մայիսից սկսված քուրդ զինյալների դուրս բերումը Թուրքիայի սահմաններից դադարեցվել էր շատ կարճ ժամանակ անց, եւ թուրքական անվտանգության ուժերի պատասխանատուները երկար ժամանակ չէին հասկանում թե ում հրահանգով է այն դադարեցվել։ Նշվում է, որ թեեւ Թուրքիայի ներքակաղաքական կյանքում մի շարք այլ իրադարձություններ տեղի ունեցան, ավտանգության ուժերի ներկայացուցիչները ուշադիր հետեւել են քրդական հարցի հետ կապված զարգացումներին եւ եկել եզրակացության, որ քուրդ զինյալների դուրսբերումը դադարեցնելու հրահանգտ տվել է հենց Աբդուլլահ Օջալանը։ Այս փաստը բացատրվում է թուրքական իշխանությունների կողմից քրդական հարցի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերից հրաժարվելու հետեւանքով։
Նշենք, որ 2013-ի մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։
Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։





























