Ուկրաինայի շուրջ իրավիճակը «չի անդրադառնա ԵՄ ու Ռուսաստանի հարաբերությունների ու հունվարին ՌԴ-ԵՄ գագաթաժողովի անցկացման վրա»: Այս մասին հայտարարել է ԵՄ ՝ անվտանգության քաղաքականության ու արտաքին գործերի հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կարող է Ուկրաինային ֆինանսական փոխհատուցում տրամադրել՝ ասոցացման մասին համաձայնագիրը ձեւակերպելու պարագայում:

Ինչպես նշվում է, Բրյուսելում խորհրդի նիստի շրջանակներում, մասնավորապես, կկայանա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը եվրոպական նախարարների հետ:

Հիշեցնենք, որ Գերմանիան մերժել է Ուկրաինայի կառավարության պահանջը՝ քսան միլիարդ եվրոյի վարկի վերաբերյալ:

Եվրամիությունն Ուկրաինայի կառավարությանը 20 միլիարդ եվրոյի վարկ չի տա