Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման եւ անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները:

Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Վարդենիս-Զոդ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին 4 ձնամաքրող մեքենա, որից 2-ը՝ Գյումրիից եւ 2-ը՝ Սեւանից: 

Ներկա պահին ձնամաքրման աշխանատքներն՝ անհրաժեշտ տեխնիկայի ու մասնագետների մասնակցությամբ, շարունակվում են:

«ՀԿԵ» ՓԲԸ գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքն, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները: