Մաքսային միություն մտնելու որոշումը արկածախնդիր քայլ էր: Այս մասին դեկտեմբերի 16-ին «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Մենք պետք է արձանագրենք, որ առայսօր սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելու մասին միանձնյա որոշում կայացրած Հայաստանի նախագահը քաղաքացիներին նման որոշման հիմքերը չի ներկայացրել», - նշել է Սաքունցը եւ հավելել, որ այս հարցի հետ կապված պետք է բանավեճեր կազմակերպվեն, եւ իրական բազմակարծության ապահովման միջոցով հնարավոր կլինի լուծում գտնել:
Հիշեցնենք, Հայաստանի Մաքսային միություն մտնելու որոշման մասին հայտարարվել էր 2013թ. սեպտեմբերի 3-ին՝ Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման ավարտին:




























