երեկ՝ դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Ընկերները հիվանդանոցում հայտարարել են, որ որսորդական հրացանը կրակելուց պատահաբար դիպչել է ոտքին:

Արդյոք դա համապատասխանում է իրականությանը, թե դիտավորյալ են կրակել երիտասարդի, ոտքին, NEWS.am-ը փորձեց ճշտել ոստիկանությունից, որտեղից հայտնել են, որ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Ծաղկալանջ գյուղում 1964 թ. ծնված Լևիկ Հ.-ի տան հողամասում 1993 թ. ծնված Սարգիս Գ.-ն 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով (առանց համապատասխան թույլտվության և գրանցման, պատկանելիությունը պարզվում է) անզգուշաբար կրակել է Դիմիտրի Ա.-ի ոտքին: Ժամը 17.30-ին Սարգիս Գ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին: Հրացանն առգրավված է:

Ըստ բժշկի տեղեկանքի` Դիմիտրի Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հանգամանքները պարզվում են: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: