Գերմանիայի կանցլերի ծառայողական լիմուզինը դեկտեմբերի 15-ին  վթարի է ենթարկվել А10 արագընթաց մայրուղում:

Գերմանիայի կանցլերը Բրանդենբուրգից Բեռլին էր մեկնում, երբ նրա լիմուզինին հարվածել է Կողքից ընթացող մեքենան:

Երկրորդ մեքենայի վարորդը 82-ամյա թոշակառու է եղել:

Հաղորդվում է, որ կանցլերի զրահապատ լիմուզինը եւ տարեց վարորդի մեքենան լուրջ վնաս չեն կրել, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: