Հայաստանում ռուսական ռազմաբազայի «Ալագյազ» եւ «Քամհուդ» ուսումնավարժական համալիրներում լեռնային պայմաններում տեխնիկայի արտակարգ վարման դասընթացներ են սկսվել: Պարապմունքներին ներգրավվել է 300 զինծառայող:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարապմունքները երկու փուլով կընթանան:
Արտակարգ վարման դասընթացների ավարտից հետո սովորողները կհանձնեն քննություններ եւ 100 կմ երթ կկատարեն` տեխնիկան վարելու, հրետանային կցորդային համակարգերը քարշակելու, անձնակազմը եւ զինվորական բեռները տեղափոխելու հնարավորություն ստանալու համար:




























