«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կազմակերպությունը մրցանակ է շնորհել քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանին, ով մասնակցում է մարդու իրավունքի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություններին: Մրցանակը կրում է Ամալյա Կոստանյանի անունը, ով եղել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կազմակերպության նախկին ղեկավարը:

Ամալյա Կոստանյանը բավական երիտասարդ տարիքում հեռացավ կյանքից՝ սրտի կաթվածի պատճառով: Նա մահացավ 2010 թվականին: Դրանից հետո «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կազմակերպությունը սահմանել է նրա անվան մրցանակ, որը շնորհվում է իրավունքի եւ ազատությունների պաշտպանության համար ակտիվ եւ հետեւողական գործողությամբ աչքի ընկած քաղաքացիներին:

Զարուհի Հովհաննիսյանին մրցանակը հանձնել է Լալա Ասլիկյանը, ով նախորդ տարվա մրցանակակիրն էր: