Ռուսաստանի նախագահի աշխատակազմը կոչ է արել շրջանների ղեկավարներին ամենակարճ ժամկետներում ենթարկվել համապատասխան օրենքին ու ազատվել ֆեդերացիայի սուբյեկտների ղեկավարների համար «նախագահի» կոչումից: Այս մասին հաղորդել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Աղբյուրի խոսքով՝ այդ մասին խոսվել է նախագահի աշխատակազմում տեղի ունեցած ժողովներում, որտեղ մի շարք շրջանների ղեկավարներին հիշեցրել են պաշտոնները շուտափույթ կերպով վերանվանելու անհրաժեշտության մասին:

Նշենք, որ համապատասխան օրենքն ընդունվել է դեռեւս երեք տարի առաջ: Առաջինն այդ դրույթն իրականացրել է այդ վերափոխումների նախաձեռնող Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: