Ղրիմի Սիմֆերոպոլի կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 16-ին նախագահ Յանուկովիչին սատարող հերթական հանրահավքն է տեղի ունեցել:

Հանրահավաքին մասնակցել են Ղրիմի բոլոր շրջաններում Յանուկովիչի կողմնակիցները: Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ոչ նարնջագույն պետական հեղաշրջմանը», «Ոչ Ուկրաինայի գործերին օտարերկրյա միջամտությանը, «Ֆաշիզմը չի անցնի», հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Ինչպես հաղորդվում է, հանրահավաքից հետո ավելի քան հազար մասնակիցներ մեկնել են Կիեւ՝ մասնակցելու «Պահպանենք Ուկրաինան» հանրահավաքին՝ ուղղված նախագահին սատարելուն:

Եվրոպական հրապարակն՝ ընդդեմ Եվրամայդանի