Ինչ-որ մեկի կողմից հաստատված ճանապարհային քարտեզով Ղրղըզստանը Մաքսային միությանը չի անդամակցելու: Աս մասին այսօր հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մամուլի ասուլիսի ժամանակ:

Երկրի ղեկավարի խոսքով՝ հանրապետությունը կանդամակցի Մաքսային միությանը միայն ազգային շահերը պահպանելու դեպքում, փոխանցում է «ՄԻՐ 24»-ը:

Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, Աթամբաեւը հիշեցրել է, որ երկրում մշակվում է մինչեւ 2017թ կայուն զարգացման ռազմավարություն: Փաստաթուղթը մշակում են իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: