Թուրքիայում նորաստեղծ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP)-ի 4 պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 17-ից հացադուլ են սկսելու՝ ի պաշտպանություն քրդական կուսակցության ձերբակալված պատգամավորների։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության ձերբակալված պատգամավորների ազատ արձակման համար HDP-ի պատգամավորներ Սեբահաթ Թունջելը, Էրթուղրուլ Քյուրքչուն, Սըրրը Սուրեյա Օնդերը եւ Լեւենթ Թուզելը դեկտեմբերի 17-ից խորհրդարանում հացադուլ են սկսելու։  Հացադուլի պատրաստվող պատգամավորները պնդել են, որ դատարանները բանի տեղ չեն դրել սահմանադրական դատարանի որոշումները եւ հրաժարվել են ազատ արձակել BDP-ի 5 պատգամավորին։