Մոսկվայի կենտրոնում ոստիկանության կապիտանը մի խումբ երիտասարդների հետ բախման ժամանակ, որոնք ենթադրաբար Կովկասի ներկայացուցիչներ են, վիրավորվել է: Դեկտեմբերի 15-ի երեկոյան իրավապահ մարմինները ծեծկռտուքի մասին ահազանգ են ստացել: Դեպքի վայր հասած ոստիկանները հայտնաբերել են կապիտանին՝ կրծքի եւ որովյանի դանակի ծանր հարվածներով, հաղորդում է Ինտերֆաքսը:

Չճշտված տվյալների համաձայն՝ ոստիկանը պաշտպանել է աղջկան, ում անհանգստացնում էին երիտասարդները: Վիճաբանության ընթացքում կովկասցիներից մեկը երկու անգամ հարվածել է ոստիկանին:

Այս պահին պարզում են կատարվածի մանրամասները: