«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն անուղղելի է, ոչինչ նրան դաս չի լինում՝ անգամ այն սկանդալը, որը տեղի ունեցավ օրերս խորհրդարանում եւ որի արդյունքում լրագրողները դիմեցին էթիկայի հանձնաժողովին՝ նրա վարքը քննելու խնդրով:
Երեկ, երբ մեր լրագրողը փորձել է Բադեյանից կարծիք լսել ինչ-որ հարցի վերաբերյալ, նա ափերից դուրս է եկել եւ գոռացել. «Արա, լավ, էլի, էթիկայի զգացում ունե՞ք, մի քիչ էթիկայի զգացում ունեցեք, հիվանդ մարդուն զանգել-հարցեր եք տալիս, որ ի՞նչ»:
Փաստորեն՝ «արա»-ով դիմելը պարոն Բադեյանի լեքսիկոնի անբաժանելի մասն է՝ նա այդպես է դիմում կանանց ու աղջիկներին, լրագրողներին ու պաշտոնյաներին, մեծերին ու փոքրերին»:





























