«Չորրորդ իշխանությունը» գրում է. ««Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի առումով Հայաստանը  ետ է անգամ աֆրիկյան որոշ երկրներից։

Այն, որ Հայաստանը ետ է անգամ աֆրիկյան որոշ երկրներից, բոլորը գիտեն, բայց «կոռուպցիայի դեմ պայքար» արտահայտությունը, համաձայնվեք, թիթիզություն է։ Համենայն դեպս՝ Հայաստանի դեպքում։ Հայաստանում կոռուպցիայի դեմ ընդհանրապես չեն պայքարում, ուստի համեմատությունները տեղին չեն։ Ուրիշ բան, եթե  խոսեինք կոռուպցիայի մակարդակի մասին։ Այ այդ հարցում Հայաստանը հաստատ առաջատար դիրքեր է զբաղեցնում ամբողջ աշխարհում։ Ընդ որում՝ առաջիկայում Հայաստանը միայն ամրապնդելու է իր առաջատար դիրքերը։ Տիգրան Սարգսյանի կառավարության «բարեշրջումները» դրա համար հրաշալի նախադրյալներ են ստեղծում։ Իսկ աֆրիկյան երկրները կարող են միայն օգտվել Հայաստանի առաջավոր փորձից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում