Վաշինգտոնում Ռուսաստանի Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ  տեղակայելու հնարավորությունը դիտում են որպես տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնող գործոն: ԱՄՆ-ն Մոսկվային նաեւ տեղեկացրել է իր հարեւանների անհանգստության մասին:

«Մենք չէինք ցանկանա, որ Մոսկվան տարածաշրջանում ապակայունացման հանգեցնող քայլեր ձեռնարկեր: Մենք Ռուսաստանին ակնարկել ենք հարեւան պետությունների անհանգստության մասին` Կալինինգրադում հրթիռային համալիրները տեղակայելու  կապակցությամբ», - հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը եւ հավելել, որ Վաշինգտոնը շարունակում է հետեւել իրավիճակին:

Ավելի վաղ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայման վայրը չի հակասում միջազգային համաձայնագրերին: 

Ըստ արբայնակային լուսանկարների`  հրթիռային համալիրնեը տեղակայվել էին 2013թ. ընթացքում` Կալինինգրադի մարզում եւ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի հետ Ռուսաստանի սահմանին: