Երեւանի Նորագավիթ 12-րդ փողոցի բնակիչներից մեկը (հոգեկան շեղումներով) այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընկել է մոտ 3 մ խորությամբ նկուղը եւ չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել 47-ամյա Հ. Պ.-ին, ով մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























