Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 18-ին կկայանա ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը:

Այն կանցկացվի Կայան ավան (Տավուշ) – Բալա Ջաֆարլի (Ադրբեջանի Ղազախի շրջան) գյուղերի ուղղությամբ:

Հայաստանի կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շառովը եւ Պետեր Սվեդբերգը:

Ադրբեջանի կողմում դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Փրայորը: