Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել թռիչքից 15 րոպե անց:
Արտակարգ ավյրէջք պատճառ են հանդիսացել կասկածները՝ կապված օդանավի կառավարման համակարգի անսարքության հետ: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարական օդանավի տեխնիկական վիճակը ստուգելուց ու անսարքությունը վերացնելուց հետո փորձնական թռիչք է իրականացվել: Այնուամենայնիվ, ելնելով անվտանգության նկատառումներից՝ որոշում է կայացվել հրաժարվել այդ օդանավով թռչելուց: Սակայն այլ օդանավ գտնել հնարավոր չի եղել ու վարչապետը ստիպված է եղել վերադառնալ իր նստավայր:
Հունական պատվիրակությւոնը՝ վարչապետի գլխավորությամբ, մեկնում էր Բաքու՝ Տրանսադրիատիկ գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու:
Ինչպես հաղորդվում է, հույն վարչապետը հանդիպման կմեկնի սովորական չվերթով:





























