Հայաստանի հախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: