Նյու Յորքի շրջաններից մեկում հարբած Սանտա Կլաուսների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել են «Սանտաքոն» ամենամյա տոնակատարության մասնակիցները: Ականատեսները տեսանկարահանել են արտառոց միջադեպը եւ տեղադրել YouTube-ում, հաղորդում է «Մոսկվա 24»-ը:

Նշենք, որ «Սանտաքոն» ամենամյա տոնակատարությունը ձեւավորվել է 1194-ին Սան Ֆրանցիոսկոյում: Հիմա այդ տոնը անցկացվում է արդեն 300 քաղաքներում եւ 44 երկրներում, այդ թվում Վանկուվերում, Լոնդոնում, Բելֆասթում, Նյու Յորքում եւ Մոսկվայում:
Ընդ որում, ամենից շատ այս տոնը տարածված է հենց Նյու Յորքում, քանի որ 2012-ին այդ տոնին այստեղ մասնակցել է մոտ 30 հազար մարդ: