Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում տեղի է ունեցել ծեծկռտուք: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի հարակից տարածքում աշակերտների միջեւ վիճաբանություն է ծագել, որը հետագայում՝ դեկտեմբերի 9-ին, նույն վայրում շարունակվել է՝ վերածվելով քաշքշուկի: Դրան ներկա գտնվող Կ.Մ.-ն ծեծի է ենթարկել Հ.Գ.-ին, իսկ վերջինիս հորեղբայրը՝ Ա.Կ.-ն, երկու անգամ ապտակել է Կ.Մ.-ին: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ դեպքի մասին hetq.am-ը գրել էր, որ  ծեծի ականատեսները պատմում են, որ ծեծողների թվում եղել է նաեւ Գորիսի ճանապարհային ոստիկանության պետի հորեղբոր տղան` Արշակ Գալստյանը (նույն Ա.Գ.-ն): Կայքի փոխանցմամբ՝ ծեծված տղայի ծնողները առայսօր չեն դիմել ոստիկանություն: Գորսեցիներն ասում են, որ նրանք վախենում են ոստիկանական համակարգում աշխատող Գալստյաններից: Hetq.am-iի փոխանցմամբ՝  Կ.Մ.-ն առոջական լուրջ խնդիրներ ունի, ծնողներն այսօր տղային Գորիսից տեղափոխել են Երեւան: