Ստամբուլի ոստիկանությունը դեկտեմբերի 17-ի առավոտյան 22 տարբեր հասցեներում խուզարկություններ եւ ձերբակալություններ է իրականացրել։

Թուրքական Bursadabugun կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության գործողություններն ուղղված են ֆինանսական խոշոր մեքենայությունների եւ տենդերներում իրականացրած անօրինականությունների դեմ։

Գործողության շրջանակներում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության  նախարարների որդիները։