Երեւանի Հերացու փողոցի թիվ 18 շենքի մոտ, դեկտեմբերի 16-ին, իրար են բախվել «Կիա Ռիո», «Միցուբիշի Պաջեռո» եւ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո «Կիա Ռիո»-ն բախվել է վերգետնյա անցումի պատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Կիա Ռիո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























