Հայաստանի խորհրդարանի խմբակցությունների պատգամավորները դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով աշխատանքային խումբ ստեղծել ադրբեջանահայերի խնդիրները քննարկելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կլոր սեղանի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը:
Նա նշել է, որ, մասնավորապես, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նման խնդրանքով դիմել են Հայաստանի ԱԺ նախագահին: «Սակայն ադրբեջանահայերի խնդիրները քննարկելու համար աշխատանքային խումբը դեռեւս ստեղծված չէ»,-ասել է նա:





























