Թուրք նախկին հայտնի ֆուտբոլիստ, պատգամավոր Հաքան Շուքուրի հրաժարականը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հաքան Շուքուրը հայտարարել է, թե դուրս է գալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքից եւ իր քաղաքական գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր։ Նա շեշտել է, թե իր հրաժարականի պատճառը իշխող կուսակցության ղեկավարության կողմից Գյուլենի համայնքի կողմից ղեկավարվող հատուկ դպրոցների փակումն է։  Նա ասել է, թե կարծես այլ խնդիր չկար եւ Թուրքիայի միակ խնդիրն այդ դպրոցներն էին։

Նախկին հայտնի ֆուտբոլիստի հրաժարականը մեծ արձագանք է գտել։ Սոցկայքերում այս փաստի առթիվ բավականին աշխույժ քննարկումներ են ծավալվել։