«Նոր դիպուկահար զենքի օգտագործման» մասին հայտարարությունը ակնհայտ փիար բնույթ է կրում: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Մուբարիզ» նոր դիպուկահարային զենքը օգտագործելու վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը մեկնաբանելով:
Նոր ինքնաձիգի տրամաչափը 12,7մմ է, ինչը փոքր է ներկայումս օգտագործվող «Իստիգլալա» տեսակի զենքի տրամաչափից՝ 14,5մմ: Ամենայն հավանականությամբ, վերջինս հարմար չէր ադրբեջանցի զինվորներին: Այժմ Ադրբեջանը ցանկանում է ցանկանում է «փոշի փչել մրդկանց աչքերին»՝ չհոգալով որակի մասին:
Միեւնույն ժամանակ Արկադի Գրիգորյանը ընդգծել է, որ սերիական դիպուկահարային զենքը, չնայած մեծ քանակին, որակի հետ կապված խնդիրներ ունեն: «Դրանց արտադրությունը ավելի թանկ կարժենա, քան գնումը: Ակնհայտ է, որ դա բացահայտ փիար քարոզչություն էր, իսկ Ադրբեջանը պարզապես փորձում է հեծանիվ հայտնագործել»,-նշել է փորձագետը:





























