Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահների հետ հանդիպմանը կրկին հայտնել է, թե կատարելու է հայերին տված խոստումները։
Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը նշել է, թե նախագահ Օլանդի հետ հանդիպմանը քննարկել են 2014-ին նրա կատարելիք այցերը Թուրքիա եւ Հայաստան։
Ֆրանսուա Օլանդին արդեն 15 տարի ճանաչում եմ։ Նրա հետ խոսել ենք 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անելիքները։ Ֆրանսիայի նախագահը կրկին հայտնեց, որ թե կատարելու է հայերին տված խոստումները»,-ասել է Մուրադ Փափազյանը։





























