Ստամբուլի Գազիօսմանփաշա եւ Էյուփ թաղամասերում 3 օրում ոսկու խանութների թալանի 3 դեպք է գրանցվել, որոնցից մեկը ֆիքսվել է։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ոսկու խանութներից մեկի թալանը ֆիքսվել է խանութի անվտանգության տեսախցիկի կողմից։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են դիմակավոր անձիք կոտրում դռան ճաղավանդակները եւ մտնում ներս։ Մոտ 12 տեւած թալանի արդյունքում հանցագործները խանութում չէին թողել գեթ մեկ մատանի։