Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Ումութ Օրանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է կամ հրաժարական տալ, կամ նրա վստահության քվեարկություն կազմակերպել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի փոխնախագահ Ումութ Օրանը, անդրադառնալով դեկտեմբերի 17-ին Թուրքիայում սկսված սկանդալին ձերբակալությունների թեմային, ասել է, թե մի երկրում որտեղ խարդախությունների մեջ մեղադրանքով ձերբակալվում են 3 նախարարի որդիներ, քաղաքապետեր ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, վարչապետը պետք է հրաժարական տա։
Նա, դիմելով Էրդողանին, առաջարկել է կամ հրաժարական տալ, կամ ըստ Սահմանադրության 111-րդ կետի, կառավարության կազմի համար վստահության քվեարկություն կազմակերպել։
Նշենք, Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության նախարարների որդիները։





























