Մոսկվայում բնակարանից մեկ տարեկան հասակի երեխա է անհետացել: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, ոստիկանություն է դիմել 25-ամյա կին: Նա պատմել է, որ դեկտեմբերի 17-ի առավոտյան երեխային թողել է բնակարանում ու գնացել է խանութ: Մոտ 30 րոպե անց կինը վերադարձել ու հայտնաբերել է, որ մուտքի դուռը բաց է, իսկ երեխան չկա:
Այս պահին ոստիկանները մշակում են կատարվածի բոլոր հնարավոր վարկածները: Տեղում աշխատում է օպերատիվ հետաքննչական խումբը: Ստուգումներ են անցկացվում բուժհաստատություններում, կատարվածի մասին տեղեկացվել են Մոսկվայում ծառայություն իրականցնող ջոկատները:




























