«Հրապարակը» գրում է. «Պարզվում է` դեռ երկար պետք է սպասենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Չնայած «Ժառանգությունից» հայտարարել էին, որ նա Հայաստանում կլինի դեկտեմբերի կեսին, երեկվա դրությամբ դեռ չէր վերադարձել:
Բա ե՞րբ կգա, աչքներս ջուր կտրեց՝ հարցրինք Հովսեփ Խուրշուդյանին: «Հաստատ չեմ կարող ասել, որքան ես գիտեմ, երեւի հունվարի վերջին կգա»: Դեռ առողջական խնդիրնե՞ր ունի: «Չեմ կարող ասել»: Բա ասել էիք, որ դեկտեմբերի կեսերին այստեղ է լինելու: «Դե` հիմա»»:





























