ԱՄՆ-ի Կոնգրեսում բանաձեւի նախագիծ է ներկայացվել` «Ուկրաինայի ժողովրդի դեմոկրատական եւ եվրոպական ձգտումների աջակցության եւ սեփական ապագան առանց ահաբեկման եւ վախի ընտրելու իրավունքի վերաբերյալ»:
Նախագծի հեղինակն է Ներկայացուցիչների պալատի արտասաքին գործերի հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ, կոնգրեսական Էլիոթ Էնգելը:
Փաստաթղթում Ուկրաինայի իշխանություններին կոչ է արվում հարգել քաղաքացիների իրավունքները, ինչպես նաեւ գտնել եւ պատասխանատվության ենթարկել նոյեմբերի 30-ին Կիեւում ցույցը բռնությամբ ցրողներին:
«Ներկայացուցիչների պալատը Ուկրաինայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած անձանց եւ քրեական մեղադրանքները հանել իրենց դեմոկրատական իրավունքների իրացման համար կալանավորված մարդկանց վրայից: Ներկայացուցիչների պալատն ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին կոչ է անում հասկացնել Ուկրաինայի ղեկավարությանը, որ նրանք, ովքեր թույլատրել են ուժի կիրառումը, ինչպես նաեւ հենց կիրառողները, պետք է անձնական պատասխանատվության ենթարկվեն», — ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունների դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարել էր Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























