Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Նեւադա նահանգի Ռենո քաղաքի բժշկական կենտրոնում։
Զինված տղամարդը սպանել է մեկ եւ վիրավորել երկու մարդու, որից հետո ինքնասպան է եղել: Հայտնի է միայն, որ վիրավորներից մեկը բժշկուհի է:
Հարձակման պահին շենքում եղել է հարյուր մարդ: Իրավապահ ուժերը դեպքի վայր են ժամանել միջադեպից հաշված րոպեներ անց:
Ըստ ոստիկանության ներկայացուցիչների` առայժմ տեղեկություն չկա կրակողի ինքնության եւ հարձակման դրդապատճառների մասին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր չորս տուժածների մասին:





























