Ռուսաստանի Պետդումայում վերսկսել են աշխատել մի օրինագծի շուրջ, որն արգելում է պետական աշխատողներին անշարժ գույք ու հաշիվներ ունենալ Ռուսաստանի սահմաններից դուրս:

Օրինագիծը Պետդումա է ներկայացվել դեռեւս 2012թ: Սակայն այն ամբողջությամբ չի ընդունվել: Մասնավորապես, արգելվում էր բանկային հաշիվներ ունենալ արտերկրում:

Այնուամենայնիվ «Եդինայա Ռոսիայի» պատգամավորը դեկտեմբերի 17-ին արտերկրում անշարժ գույքի արգելքի մասիննախաձեռնություն է ներկայացրել:

Սպասվում է, որ նախագծի դիտարկումը կսկսվի միայն հաջորդ տարվա գարնանը, հաղորդում է «Իզվեստիան»:

Ռուսաստանցի նահանգապետը դարձել է զինված կողոպուտի զոհ