Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկ քաղաքում 44-ամյա բնակիչը սեռական ոտնձգությունների է ենթարկել 10-ամյա աղջնակին, քանի որ վերջինիս նետած ձնագնդին դիպել է իրեն: Այս մասին հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկվայի վարչությունը:
«Քննության տվյալով՝ Վոսկրեսենսկի դպրոցներից մեկի շրջակայքում աղջիկը ձնագնդի խաղալիս է եղել: Երբ նրա նետած ձնագնդին դիպել է անցնող տղամարդուն, վերջինս բարկացել է եւ երեխային բռնությամբ իր տուն տարել: Այնտեղ նա աղջկա սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ է կատարել», - ասված է հաղորդագրությունում:
Հարուցվել է քրգործ՝ «Սեռական բնույթի բռնի գործողություններ անչափահասի նկատմամբ» հոդվածի հատկանիշներով, հայտնում է utro.ru-ն:





























